00:00:00

Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Զոն նայող Անդուլիկն է». դեպքի վայրում գտել են 8 պարկուճ

11:50, 08 մարտ 2022 Պատահարներ

Երեւանում, մարտի 7-ին, կրակոցներ են հնչել. ժամը 23։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներոմ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է  վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ՀՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Ներսիսյանն է։  Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից։

Արդեն տեղում ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Անդրանիկի փողոցի 115 շենքի 1-ին հարկի շքամուտքի դիմաց, որտեղ անհայտ անձը չպարզված հրազենից կրակոցներ է արձակել Ա. Ներսիսյանի ուղղությամբ։ 

Դեպքի վայրում հայտնաբերվել է թվով 8 պարկուճ և 5 գնդակ։ Ոստիկաններն ու քննիչները շքամուտքի ներսում հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ ու մի քանի գնդակ։ Իսկ շքամուտքի դիմաց հայտնաբերվել է Mercedes մակնիշի կայանված ավտոմեքենա, որի դիմապակու վրա առկա են կրակոցի հետքեր։ Ավտոմեքենայի մեջ՝ տեսանելի վայրում, հայտնաբերվել է կրակված գնդակ։ 

Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը նախկինում սպանության համար դատապարտված, մոտ 2 ամիս առաջ գաղութից ազատված, քրեական պատմություններով հայտնի «Զոն նայող Անդուլիկն է», և վարկածներից մեկի համաձայն՝ երեկվա դեպքը հնարավոր է՝ վենդետա է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր