00:00:00

Արցախում վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երեւան. ՊՆ խոսնակ

16:45, 15 մայիս 2018

Պաշտպանական բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում  մայիսի 13–ին հակառակորդի արձակած կրակոցից ծանր վիրավորում ստացած Շամխալ Պետրոսյանը տեղափոխվում է Երեւան: «Նախորդ օրը վիրավորում ստացած զինծառայող Շամխալ Սեյրանի Պետրոսյանը հենց հիմա տեղափոխվում է Երևան»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նշենք, որ զինծառայողի վիճակը կայուն ծանր է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր