00:00:00

Ինքը թող էդ ամեն ինչը իր կառավարությունում թափ տա, մնացածն էլ ծափ տան. Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանի մասին

20:27, 03 մարտ 2022 Քաղաքականություն

Ամբողջ հանրությունը զարմացած է կառավարության ղեկավարի երեկվա պահվածքից. Նա չէր կարող իրեն այդպես դրսեւորել. Երեւի հոգեկան շեղված իրավիճակում էր գտնվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարություններին, որբ նա վրոդովվեց, երբ իրեն ասացին, որ իշխանությունը  թշնամուն է հանձնել  Արցախի 75 տոկոսը:

«Փոխանակ անդրադառնար բուն հարցին, ինքը որսաց այն կետը, որ իրականում Արցախի զգալի մասը թողնվել է հակառակորդին: Կարո՞ղ է մեկն այսօր ապացուցել, որ այդ հողերը մենք տվել ենք իտալացիներին կամ մեր բարեկամ հույներին:

Հաշվի առնելով իր կերպարը, որ պատահականորեն կռավարության ղեկին հայտնված անձնավորություն է, ուզում էր մեզ վրա ազդել: Երկրի ղեկավարը պետք է երկիր ղեկավարելու ունակություններ ունենա հատկապես մարդկային ռեսուրսներ կառավարելու առումով: Այդ պահանջներից մեկը պահանջկոտության հետ մեկտեղ մարդկանց արժանապատվության, հարգանքի եւ հոգատարության մեջ է: Երբ ինքը շեղվեց, սկսեց գոռգոռալ, դավաճաններ, թալանչիներ անվանել, իրեն ասվեց, որ կոնկրետ հարցին պատասխանեք: Երկրորդ, ձեր ղեկավարության ժամանակ են այդ հողերը հանձնվել, եւ երրորդ, մատ թափ մի տվեք: Մեր խոսքի մեջ որեւէ վիրավորական բան եղե՞լ է»,-ասաց նա:

Անդրադառնալով հողեր հանձնելուն, Սեյրան Օհանյանն ասաց. «Այդ ամբողջ ճանապարհը կա, այսինքն մերժել ամբողջ բանակցային պրոցեսը, հրահրել նաեւ այդպիսի պահվածքով պատերազմ, պատերազմի ժամանակ ոչինչ չանել երկիրն ու ժողովրդին համախմբելու, բանակին թիկունք կանգնելու, գնալու եւ բանակի զինվորի համազգեստը հագնելու համար: Երկրորդ, որեւէ կոնկրետ խիստ միջոցներ չեն ձեռնարկել կարգուկանոն հաստատելու, խուճապը կանգնեցնելու եւ բանակին օգնելու համար: Այդ պայմաններում ինքը եւ ՀՀ նախկին նախագահը խրախուսել են այդ ամբողջ ճանապարհը՝ կոչումներ ու շքանշաններ տալով: Մեր ժամանակ, երբ բանակցություններ են վարվել, սկզբունքներն են եղել առաջնային՝ Արցախի ժողովրդի ինքնորոշում, ուժի չկիրառումը: Այդ ժամանակ ես իմ ղեկավարից հրաման չեմ ստացել զորքերը հետ քաշելու: Ընդհակառակը, ցուցումը եղել է ամրապնդել առաջնագիծը:

Իսկ ինքը որոշումներ չընդունելու կամ ոչ գրագետ որոշումներ ընդունելու պատճռով թույլ է տվել, որ թուրքերը ներխուժեն եւ իրենք  հանձնել են Հայաստանից տարածքներ ու դիրքեր: Հիմա սա ի՞նչ է, եթե ոչ հողերի հանձնում: Ինչու է վրդովվում, եթե դա իր ժամանակ է եղել: Սա հսկանալու փոխարեն եկել մատ է թափ տալիս՝ փողոցային լեզվով: Ինքը թող էդ ամեն ինչը իր կառավարությունում թափ տա, մնացածն էլ ծափ տան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր