ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Վահագն Խաչատրյանին՝ Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Վստահ եմ, որ այս բարձր պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը եւ փոխշահավետ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդման»,- ասվում է հաղորդագրության մեջ։