00:00:00

Արցախի ԱԺ խոսնակը, պետնախարարը, ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել են զոհվածների հարազատներին

17:20, 03 մարտ 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Արտակ Բեգլարյանը և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը մարտի 3-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել են զոհվածների մի խումբ տեղահանված հարազատների հետ:

Նրանք լսել են ներկաների մտահոգություններն ու առաջարկներն իրենց տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ: Առանձնակի քննարկում է ծավալվել բնակարանային կարիքների ապահովման ծրագրերի շուրջ:

Պետական նախարարը ներկայացրել է տեղահանվածների ու զոհվածների ընտանիքների համար առ այսօր մեկնարկած բնակարանային ծրագրերն ու արդյունքներն Արցախում և ՀՀ-ում՝ ընդգծելով, որ Արցախում արդեն զոհվածների տասնյակ ընտանիքներ ապահովվել են բնակարանով, և առաջիկա շաբաթներին նորանոր ընտանիքներ ևս կստանան բնակարաններ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով ՀՀ կառավարության հետ համատեղ մեկնարկելիք ծրագրի հետ կապված որոշ օբյեկտիվ խնդիրներ՝ ՀՀ-ում բնակարանային կարիքների ապահովման ծրագրի կյանքի կոչման ժամկետների մասով որոշակի ուշացում է տեղի ունեցել: Արտակ Բեգլարյանը նշել է, որ առաջիկայում հնարավոր կլինի հստակեցումներ կատարել այդ ծրագրի մոտեցումների ու ժամկետների առումով:

Բարձրաստիճան պաշտոնատար անձինք հավաստիացրել են, որ զոհվածների ու տեղահանվածների ընտանիքների հիմնախնդիրները գտնվում են ԱՀ իշխանությունների մշտական ուշադրության ներքո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր