«Ընդհանրապես մեր երկրում, ԱԺ-ում ավելի սուր է արտահայտվում քաղաքական բանավեճը։ Ընդ որում ուզում եմ ընդգծել, որ երկուստեք քաղաքական բանավեճը շատ բևեռացված է, անթույլատրելի բառապաշար է օգտագործվում և ինքս ընտրության ընթացքում առաջարկել եմ նույն այդ ատելության խոսքին ուղղված հակազդման իմ ջանքերի մեջ ուղղված նաև քննարկումներ ԱԺ պատգամավորների, կառավարության, ընդհանրապես քաղաքական գործիչների մանսակցությամբ որպեսզի մենք սահմանենք օրինակ կանոններ ԱԺ դահլիճում բառապաշարի հետ կապված։ Դրանք միջազգային պրակտիկայում տարբեր մոտեցումներ ունի, որոնք օրինակ սահմանափակում են դահլիճի լեզու, նաև որոշակի էթիկակական, վարքագծային կանոնագրքեր են զարգացնում։ Այս առնչությամբ մենք հսկայական գործ ունենք անելու»։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Քրիտինե Գրիգորյանը, անդրադառնալով երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի արած սկանդալային հայտարարությանն ու բառապաշարին։
«Ուրեմն ձեր չափն իմացե՛ք, հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, թա՛փ կտամ մատ, պետք ըլնի՝ ուրիշ բան էլ թափ կտամ․․․» ԱԺ ամբիոնից իջնելով՝ երեկ հայտարարել էր ՀՀ վարչապետը:
Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ իրեն բառերը չեն կաշկանդում, այլ՝ երևույթը։