00:00:00

Արման Թաթոյանի հետ 20-ից ավելի աշխատող է հեռացել ՄԻՊ գրասենյակից. Քրիստիննե Գրիգորյան

10:20, 03 մարտ 2022

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ 20-ից ավելի աշխատող իր դիմումների համաձայն ազատվել է պաշտոններից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

«Գործնականում այս օրերին իրավիճակ է ստեղծվել, որ կարևորագույն ստորաբաժանումներ ունենք, որտեղ ուղղակի աշխատող չունենք», - ասաց պաշտպանը։

Գրիգորյանը սա որպես սաբոտաժ չի գնահատում, քանի որ աշխատանքից ազատվող որոշ աշխատակիցների հետ հնարավորություն ունեցել է խոսելու։

«Նրանք տարբեր անձնական պատճառներ են նշել», - ասաց Գրիգորյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր