71 կողմ ձայներով Վահագն Խաչատուրյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում: Խաչատուրյանի թեկնածությունը, հիշեցնենք առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, վերջինս զբաղեցնում էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը:
Մասնագիտությամբ տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը 1992-1996 թվականերին զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, մինչև 1999 թվականը եղել է ԱԺ պատգամավոր:
Ընդդիմությունը նախագահի ընտրության ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլին չմասնակցեց:
Վահագն Խաչատուրյանը Հայաստանի հինգերորդ նախագահն է:
Պաշտոնաթող նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել 2022թ.-ի հունվարի 23-ին: