00:00:00

13 մլն դրամով ՊՆ-ն «Դվինում» կնշի Զինված ուժերի կազմավորման 30-ամյակը

08:26, 03 մարտ 2022

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակը, որը հետաձգվել էր ամեն դեպքում կկայանա ու  կնշվի «Դվին» հյուրանոցում։ Այս մասին որոշումն այսօր չզեկուցվող հարցերի օրակարգում ընդունվեց գործադիր մարմնի նիստում։

Հրավիրված կլինի 800 մարդ, յուրաքանչյուրի հյուրասիրության համար կծախսվի 16.653 դրամ, ընդհանուր ծախսը կկազմի 13 միլիոն 322 հազար դրամ։ 

«Ստեղծված իրավիճակում ակնհայտ է Հայոց բանակի արժևորման և մեծարման անհրաժեշտությունը», -  նշված է  որոշման հիմնավորման մեջ։

Բացի հյուրասիրությունից՝ տպագրական ծախսեր ևս կկատարվեն, որոնք կկազմեն 15 մլն ՀՀ դրամ։ Կտպագրվեն պաստառներ, դրանք կտեղադրվեն Երևանում և մարզերում, կպատրաստվեն նաև կրծքաշնաններ։

«Ծառայությունների մատուցման հնարավոր խափանումներից խուսափելու անհրաժեշտությունը, նախատեսվում է գնման գործընթացն իրականացնել մեկ անձից», - նշված է հիմնավորման մեջ։

Նշված է նաև, որ այս միջոցառման ակնալվող արդյունքը տոնական միջոցառման անխափան անցկացումն է։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր