00:00:00

Դուք տեղի հայերին չեք կարողանում «տեր» լինել,դուք ու՞մ համապատասխան տեղով եք այլազգի փախստականներին Հայաստան հրավիրում. Շարմազանով

17:24, 02 մարտ 2022 Քաղաքականություն

Դուք Հայաստանի ու Արցախի հայերին տեր չեք կարող լինել, ու՞մ հաշվին եք պատրաստ օտարազգի փախստականներին օթեւան տալ Հայաստանում։ Սրանք վերջն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ 

«Ասում է՝ մենք պատրաստ ենք ոչ միայն Ուկրաինայի հայերին ընդունել,այլ նաեւ այլազգի փախստականներին։

Այ խելոքներ, Հայաստանից ու Արցախից տասնյակ հազարավոր քաղաքացիներ արտագաղթում են։

Արտագաղթի տեմպերը խայտառակ են։

Դուք տեղի հայերին չեք կարողանում «տեր» լինել,դուք ու՞մ համապատասխան տեղով եք այլազգի փախստականներին Հայաստան հրավիրում։

Ասել ասել եք. Աֆղանստանից էլ փախստականներ հրավիրեք։

Դատարկ պոպուլիզմը շարունակվում է»,- գրել է Շարմազանովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր