00:00:00

ՏՄՀ-ն՝ ձվի շուկայում իրավիճակի մասին. «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն չունի գերիշխող դիրք և չէր կարող դեմպինգ իրականացնել

17:04, 02 մարտ 2022 Տնտեսություն

Տնտեսական մրցակցության հանձնաժողովն անդրադարձել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակին:

ՏՄՀ հաղորդագրության մեջ ասվում է. «Շուկայում դեմպինգ (չհիմնավորված ցածր գնի սահմանում) կարող է իրականացվել գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դեմպինգի  հարցը կարող է դիտարկել  այն պարագայում, երբ այն իրականացվել է գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից: Ապրանքային շուկայում  տնտեսավարող սուբյեկտը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրա իրացման ծավալները կազմում են շուկայի 33,3%  և ավելին: 

Ինչ վերաբերում է հավի ձվի շուկայում արձանագրված վերջին գնիջեցմանը, որը կապվում է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի հետ, հայտնում ենք, որ շուկայում ունեցած նրա մասնաբաժինը չի գերազանցում 5%-ը։ Հետևաբար ընկերությունը, շուկայում չունենալով գերիշխող դիրք, չէր կարող մրցակցության օրենսդրություն խախտել և դեմպինգ իրականացնել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր