Պետք է հասկանայլ, որ այս տարածաշրջանը պետք է դառնա համագործակցության հարթակ, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը:
«Բոլոր երկրները, որոնց հետ մենք հարևաններ ենք, պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատենք ու Հայաստանի զարգացումն էլ այդ տրամաբանության մեջ ապահովենք, այլ ճանապարհ չունենք», - ասաց նա:
«Խոսելը, բանակցելն ավելի ճիշտ ճանապարհ է, քան թե որևիցե մեկի հետ վիճելը, կռվելը կամ ուժ ցույց տալը: Ուժը կարող ենք ցույց տալ խելքով, գիտելիքով», - նշեց Խաչատուրյանը:
ՀՀ նախագահի թեկնածուն հայտարարեց, թե իր համար ամբողջությամբ ընդունելի է ՀՀ կառավարության հայտարարած խաղաղության դարաշրջան բացելու գաղափարն ու նախագահը պետք է լծվի այդ գործին: