00:00:00

Վլե Ֆերոյանը ծառայությունն անցկացնում է այլ զորմասում․ ինչ է հայտարարում նորակոչիկի տատիկը

08:57, 01 մարտ 2022

Հունվարի 31-ին բանակ զորակոչված ու մեկ օր անց զորամասից փախուստի դիմած ազգությամբ եզդի Վլե Ֆերոյանին Ռազմական ոստիկանությունն այլեւս նույն զորամաս չի ուղարկել: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ժամկետային զինծառայողի տատիկը՝ Ռոզա Ֆերոյանը։

Հիշեցնենք, որ նորակոչիկի հարազատներն ավելի վաղ Irakanum.am-ի հեը զրույցում ահազանգել էին, որ Կապանի զորամասում Վլե Ֆերոյանը  ճնշումների էր  ենթարկվել, մասնավորապես՝ հրամանատարը, բռնություն գործադրելով, ստիպել է թոռանը մաքրության գործ անել, զուգարան մաքրել։

Սկանդալային հայտարարություններն անարձագանք չմնացին։ Դեպքին արձագանքեցին նաև Պաշտպանության նախարարությունից։ Մեկ օր զորամասի տարածքը լքած նորակոչիկը վերադարձավ տուն, որից հետո հարազատները նրան տարան ռազմական ոստիկանություն, այստեղից էլ այլ՝ զորամաս։

Հիմա Վլե Ֆերոյանը ծառայությունն անցկացնում է Մեղրիում տեղակայված զորամասում։ «Թոռս հիմա ծառայում է Մեղրիում, շատ լավ տեղ է ծառայում, շատ լավ վերաբերում են երեխու հետ։ Ես երեխուն տարա սկզբում ռազմական, էնտեղ էլ շատ լավ վերաբերել են երեխուն, մի քիչ մեջքի հետ կապված խնդիրներ ուներ, էդ բուժումներն են արել։ Հիմա էլ չեմ բողոքում, ինչ եղել, եղել է, թող անցի գնա արդեն»,- ասաց զինծառայողի տատիկը։ Նա հայտարարեց, որ Կապանի զորամասի հիշյալ հրամանատարից այլևս բողոք չունեն։ «Թող պրծնի անցի գնա»,- նշեց Ռոզա Ֆերոյանը, հավելելով, որ միաժամանակ պնդում են Կապանի զորամասում Վլեի նկատմամբ բռնություն է կիրառվել

Նշենք, որ ավելի վաղ քննչական կոմիտեից էլ հայտնել էին,  որ Վլե Ֆերոյանի ահազանգով դեպքի առթիվ փետրվարի 11-ին քրեական գործ է հարուցվել , կազմվել է քննչական խումբ:

Զինծառայողի նախկին հրամանատարին միանգամից մի քանի հոդվածներով մեղադրանք է առաջադրվել. Հոդված 309.1. (խոշտանգում), 358.1 հոդվածով (Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը), 360 հոդվածի 3 մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը), իրականացվում են քննչական գործողություններ:


Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր