00:00:00

Նորակոչիկին դեռ չեն գտել․ ՊՆ փոխնախարարը՝ Կապանի զորամասի սկանդալային դեպքի մասին

14:38, 03 փետրվար 2022

«Հստակ տեղեկություն ունենք, որ կա զորամասը լքելու դեպք։ Էդ փաստի առթիվ սկսվել է քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն է պատճառ հանդիսացել զորամասը ինքնակամ թողնելուն։ Եթե կպարզվի, որ տվյալ բարձրացված ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետեւն խիստ պատիժներ»։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն անդրադառնալով Irakanum.am-ի սկանդալային հրապարակմանը։ Հիշեցնենք, որ երեկ մենք գրել էինք, որ Կապանի զորամասերից մեկում սկանդալային դեպք է տեղի ունեցել։ Irakanum.am-ին ահազանգած ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանի հարազատները ահազանգում են, բանակ զորակոչված իրենց ազգականին դաժան ծեծի են ենթարկել, ստիպել մաքրել զուգարանները։ «Մեզ էլ է մտահոգում վերջին ժամանակահատվածում, կարող ենք ասել տարիներ շարունակ մենք չէինք լսել, որ նման խնդիրներ կան»,- ասաց ՊՆ փոխնախարարը։ Նա ասաց, որ քննության մանրամասների մեջ չի մտնում, բայց իրենց ձեռնտու է, որ բոլոր հանգամանքները պարզվեն։ «Հարազատները ահազանգում են, բայց երբեմն լինում են այլ հանգամանքներ, Պաշտպանության նախարարարից սկսած բոլորը շահագրգիռ են, որ բոլոր հանգամանքները պարզվեն»,- ասաց փոխնախարարը։ Հավելենք, որ Վլե Ֆերոյանի հարազատները մեզ փոխանցեցին, որ մինչ այս պահը իրենց որդուց նորություն չունեն։ «Վլեից դեռ ոչ մի նորություն չունենք, դիմում ենք գրել ՊՆ, չգիտեմ, սպասում ենք անհամբեր, նորից գնալու եմ նախարարություն պահանջելու, որ երբ երեխան հայտնաբերվի, նրան նորից այդ զորամաս հետ չուղարկեն»,- ասացին հարազատները։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր