00:00:00

Իսկ ե՞րբ կմերժեն նրանց

16:36, 15 մայիս 2018

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, որի արդյունքում ձեւավորվեց նոր կառավարություն բավականին լուրջ սպասումներ է առաջացրել հասարակության մոտ, այս փուլում մոռացնել տալով այն կարեւորագույն հանգամանքը, որ նոր կառավարության կազմում ներկայացված են նաեւ նախարարներ ԲՀԿ-ից եւ ՀՅԴ-ից, որոնք տարբեր ժամանակներում եղել են Սերժ Սարգսյանի հենարանն ու կցորդը, հավասարաչափ կրելով նաեւ պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո սկսել է կադրային լուրջ փոփոխություններ իրականացնել: Զբաղեցրած պաշտոններից հեռացվեցին ուժային կառույցների ղեկավարներ: Սակայն երկրում դեռ կան բարձրաստիճան պաշտոնյաններ, ովքեր շարունակում են մնալ իրենց դիրքերում:  Տպավորությունը, թե ՀՀԿ-ն տապալված է, այս պահին հեռու է իրականություն լինելուց: Irakanum.am-ը ներկայացնում է ՀՀ բարձրաստիճան այն պաշտոնյաներին, ովքեր հանդիսանալով Սերժ Սարգսյանի թիմակիցը, շարունակում է մնալ պաշտոնի: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյան Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյան Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյան ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյան Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյան Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյան ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյան ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյան ՄԻՊ Արման Թաթոյան Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյան ՀՀ մարզպետներ, քաղաքապետեր: Վերը թվարկված պաշտոնյաները հայտնի են իրենց ապաշնորհ գործունեությամբ եւ տարիներ շարունակ եղել են Սերժ Սարգսյանի հլու հնազանդ ծառայողները: Կլինեն արդյո՞ք փոփոխությունները շարունակական, ինչ ընթացք կստանա մերժման ալիքը պարզ կդառնա առաջիկայում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր