00:00:00

Քլոե Քարդաշյանին մեղադրել են մանկական լուսանկարի ֆիլտրերի համար

23:30, 22 փետրվար 2022 Շոուբիզնես

Քլոե Քարդաշյանն Instagram-ում իր զարմուհու՝ Չիկագոյի հետ նկար է հրապարակել։ Լուսանկարը մշակելու համար մոդելն օգտագործել է ֆիլտր, ինչի արդյունքում չորսամյա աղջիկը տարիքով շատ ավելի մեծ է երևում։ Երկրպագուները քննադատել են աստղին նոր լուսանկարի համար, հայտնում է Australia News.com-ը:

Սոցցանցում Քլոե Քարդաշյանի բաժանորդներ հարձակվել են նրա վրա՝ ավագ քրոջ՝ Քիմ Քարդաշյանի դստեր հետ լուսանկարի համար։ Նրանց կարծիքով՝ երեխաների նկարները չի կարելի ֆիլտրել, քանի որ նրանց դեմքը շատ է աղավաղվում։ Աղջկա շուրթերն ավելի փքուն են դարձել, աչքերին ստվերաներկ է հայտնվել, իսկ թարթիրները կարծես երկարացված լինեն։ «Չափազանց կեղծ է, զզվելի է»,- գրել են հետևորդները։

Դժգոհների շարքերը համալրել է Չիկագոյի հայրը՝ ռեփեր Քանյե Ուեսթը։ «Այս լուսանկարները չափազանց հասուն են իմ փոքրիկ աղջկա համար»,- գրել է կատարողը։ Բացասական մեկնաբանությունների պատճառով Քլոե Քարդաշյանը ստիպված է եղել ջնջել գրառումը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր