00:00:00

«Դեմն առնենք Տարոնի». բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց

15:54, 15 մայիս 2018

Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան՝ ընդդեմ քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման: Այսօր վաղ առավոտից մի խումբ մարդիկ հավաքվելով քաղաքապետարանի շենքի դիմաց, պահանջում են Մարգարյան Տարոնի հրաժարականը:   Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են «Դեմն առնենք Տարոնի», «Տարոն Հեռացիր»: Ցուցարարների շարքերում տարբեր խմբերի մարդիկ կան: Մասնավորապես՝ գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչները նշում են, որ իրենց խոստացել են բնակարաններ տրամադրել, բայց մինչև այժմ վարձով են ապրում: «Նա պետք է հեռանա, առանց ամաչելու աթոռը գրկել, նստել է: 15 տարի է՝ պայքարում ենք մեր իրավունքների համար, բայց մեզ լսող չկա: Տները ձեռքներիցս վերցրին, հիմա վարձով ենք ապրում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Քաղաքապետարանի դիմաց է նաև ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գագիկ Սարուխանյանը. «Մենք մինչև վերջ գնալու ենք, որպեսզի մաքրենք ՀՀԿ-ական աղբը»,- հայտարարեց նա:
  Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ևս ցուցարարների մոտ է: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երևանի ավագանու նոր ընտրություններ պետք է անցկացվեն, բայց ԱԺ ընտրություններին զուգահեռ: «Եթե երկրի վարչապետը ՀՀԿ նախագահն է և հրաժարական է տալիս, նշանակում է՝ իր թիմը պետք է հրաժարական տար: Սա կլիներ շատ բարոյական, եթե նա լիներ անգամ իդեալական քաղաքապետ»,- նշեց Բախշյանը:
 Նշենք, որ մի քանի օր է քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի շենքի դիմաց: Ձեւավորվել է նաեւ «Մերժում ենք Տարոնին» նախաձեռնությունը:
Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր