00:00:00

«Անհասանելի ես»․ Արման Սինյանյանի՝ նոր երգը․ հայտնի է երբ կլինի պրեմերիան

19:26, 20 փետրվար 2022 Շոուբիզնես

Երգիչ Արման Սինանյանը առաջիկայում հանրությանն ու իր երկրպագուներին կներկայացնի նոր երգ։ «Անհասանելի ես», այսպես է կոչվում երգչի հերթական կատարումը, որի տեսահոլովակի նկարահամնան աշխատանքներն արդեն ավարտվել են։  Սինանյանն ասաց, որ երգի ու տեսահոլովակի  մտահաղացումն եղել է դեռևս դեկտեմբեր ամսին։ Երգի բառերի ու երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքներն էլ իրականացվել են պրոդյուսեր Արթուր Հարությունյանի կողմից։

Ի դեպ երգի կրկներգից մեկ հատված երգիչը հրապարակել էր, ինչը դարձել էլ ակտուալ և  սոցիալական ցանցերում գտել է լայն արձագանք։

Արման Սինանյանը վստահ է, որ հերթական կատարումը կսիրվի հանրության կողմից։ Երգի պրեմերիան կլինի մարտի 1-ին՝ երգչի պաշտոնական յութուբյան էջում։

Հիշեցնենք, որ Արման Սինանյանը ավելի վաղ ներկայացրել էր «Դարձար իմը» երգը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր