00:00:00

7-10 օրվա ընթացքում Էթիկայի հանձնաժողովի ստեղծման գործընթացը կդրվի շրջանառության մեջ. Մամիջանյան

18:44, 18 փետրվար 2022 Քաղաքականություն

Ընդդիմության նախաձեռնությունները ԱԺ-ում արժանանում են շատ կոշտ դիմադրության: Այս մասին ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Ամենապարզ օրինակներից մեկն էլ արտահերթ նիստերից նախաձեռնումն է, երբ իշխող խմբակցությունը հրաժարվում է գալ, մասնակցել»,-ասաց նա:

Իր հերթին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը տեղեկացրեց, որ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ով իրենց խմբակցությունից է, այս պահին աշխատում է եւ 7-10 օրվա ընթացքում Էթիկայի հանձնաժողովի ստեղծման գործընթացն արդեն կդրվի շրջանառության մեջ, որի համար հիմք է ծառայելու ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի վիրավորական արտահայտությունները լրագրողների նկատմամբ:

«Էթիկայի հանձնաժողովի աշխատանքը չի սահմանափակվելու միայն այս դեպքով: Ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե իշխանությունն այդ հանձնաժողովում իրեն ոնց կպահի: Մեր քաղաքացիներն են գնահատում՝ արդյոք Վահագն Ալեքսանյանն իրավունք ուներ լրագրողներին այդպես անվանել, թե ոչ»,-ասաց նա:

«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ներկայացուցիչ Մարիամ Բարսեղյանը նկատեց. «Ընդհանրապես, 8-րդ գումարման խորհրդարանն աննախադեպ էր էթիկայի խախտումներով, որոնք ոչ տեսել, ոչ երեւակայել էինք: Ասենք, պաշտպանության նախկին նախարարը, որ ֆրակցիայի ղեկավար է, կարող է շիշ շպրտել, ամբիոնի մոտ խոսող պատգամավորին կարելի է գալ, քաշել, հետո կարգավորել, այդ պատգամավորին դահլիճից դուրս հանե՞ն, թե թողնեն ներսում:

Հետաքրքիր է, որ նույնիսկ այսպիսի աղմկոտ դեպքերի պարագայում էլի որեւէ խմբակցություն հարկ չհամարեց  հանդես գալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ»:

Նա նաեւ հավելեց, որ դեռ նախկին իշխանությունների օրոք ԱԺ կանոնակարգում ներառվեց դրույթ, որ Քննիչ հանձնաժողովն օրենքի ուժով ստեղծվում է, բայց մեծամասնության ցանկությամբ կարող է չձեւավորվել. «Հիմա այսօրվա ընդդիմությունը այդ դրույթի քաշվածն է: Երբ նախկին իշխանությունը ԱԺ կանոնակարգն էր բարեփոխում, այնտեղ այդ ականը դրվեց»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր