00:00:00

Ստոմատոլոգիական ծառայությունների հարկման մեխանիզմները կքննարկվեն մասնագետների հետ. նախարար

14:22, 15 մայիս 2018 Առողջություն

«Մոտ օրերս կուսումնասիրեմ ստոմատոլոգիական ծառայությունների հարկման մեխանիզմները, կքննարկեմ դրանք մեր մասնագետների և ՊԵԿ-ի հետ: Այնուհետև տեղեկատվություն կտրամադրեմ հնարավոր փոփոխությունների և դրանց ժամկետների մասին»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նաեւ նշել է, որ հաշմանդամության կարգերի տրամադրման հետ կապված խնդիրները եւս կքննարկվեն սոցապ նախարարության հետ: «Կտեղեկացնեմ վեր հանված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների մասին», - գրել է նախարարը: Հիշեցնենք, որ մայիսի 14-ին մի խումբ ստոմատոլոգներ հավաքվել են Առողջապահության նախարարության մուտքի մոտ՝ ցանկանալով հանրության եւ պատասխանատու անձանց ուշադրությունը գրավել խնդիրների վրա, որոնք այսօր գոյություն ունեն ընդհանրապես առողջապահության ոլորտում եւ մասնավորապես՝ ստոմատոլոգիայի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր