00:00:00

Արարատի ցեմենտի գործարանում գործադուլ է. պահանջում են հանդիպում Ծառուկյանի հետ

14:13, 15 մայիս 2018

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում գործարանի դիմաց:  Նրանք պահանջում են իրենց 50-80 հազար դրամի աշխատավարձերի բարձրացում։ Նրանք նաև պահանջում են մինչև մայիսի 20–ը վճարել ապրիլի աշխատավարձերը: Նշենք, որ գործարարնի տնօրեն Մանուկ Առաքելյանը իջել է և աշխատողներին հրավիրել է գործարանի դահլիճ՝ հարցերը քննարկելու համար: Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր