00:00:00

«Մատների վրա կարելի է հաշվել՝ նրանցից քանիսն են հետաքրքրվում՝ ինչպես է Արմանը»․ Անահիտը՝ Հայկոյի ընկերների, որդուն միայնակ մեծացնելու բարդության, ֆինանսական օգնություն չունենալու մասին

18:59, 08 փետրվար 2022 Շոուբիզնես

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել։ Անահիտին ուղղված հարցերից շատերը Հայկոյի և նրանց որդու՝ Արմանի մասին են։ Tert.am Life–ն առանձնացրել է այդ հարցերից ամենաքննարկվողները։ Հարցին, թե ինչպես է Անահիտն օգնում Արմանին, երբ տղան շատ է կարոտում Հայկոյին, երգչուհին պատասխանել է․ «Գնում եք գերեզման, զրուցում նրա հետ։ Այլևս ոչնչով օգնել չեմ կարող»։
Անահիտը նշել է, որ շատ բարդ է որդու հետ միայնակ։ «Արմանն անցումային տարիքում է․ սկսվել են տրամադրության տատանումներ, էմոցիաների պոռթկումներ, կամակորություններ և այլն։ Շատ է պակասում տղամարդկային (հայրական) աջակցությունը, խորհուրդն ու ուշադրությունը: Երբեմն, մինչև արցունքներ, բայց հասկանալով, թե ինչ ցավ է նա ապրել, ես փորձում եմ լինել հասկացող մայր։ Հետո ավելի բարդ կլինի, սակայն Աստված մեզ կօգնի»,– գրել է Անահիտը։ Ավելին՝Tert.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր