00:00:00

Արա Բաբլոյանը դադարեցրել է «ԵԼՔ»-ի երեք պատգամավորների լիազորությունները

03:17, 15 մայիս 2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը արձանագրություն է ստորագրել, որով պատգամավորներ Արարատ Միրզոյանի, Մանե Թանդիլյանի և Արտակ Զեյնալյանի լիազորությունները դադարեցվել են: Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մայիսի 11-ի՝ «Արարատ Միրզոյանին առաջին փոխվարչապետ նշանակելու մասին» ՆՀ-298-Ա հրամանագիրը՝ դադարած համարել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արարատ Միրզոյանի՝ պատգամավորի լիազորությունները: Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մայիսի 12-ի՝ «Մանե Թանդիլյանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին» ՆՀ-305-Ա հրամանագիրը՝ դադարած համարել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Մանե Թանդիլյանի՝ պատգամավորի լիազորությունները: Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մայիսի 12-ի՝ «Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարար նշանակելու մասին» ՆՀ-306-Ա հրամանագիրը՝ դադարած համարել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արտակ Զեյնալյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- ասված է ԱԺ նախագահի ստորագրած արձանագրությունում: Արարատ Միրզոյանին, Մանե Թանդիլյանին և Արտակ Զեյնալյաին ԱԺ-ում կփոխարինեն Հրաչ Հակոբյանը, Հայկ Կոնջորյանը և Հովիկ Աղազարյանը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանին էլ փոխարինելու է Ալեն Սիմոնյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր