00:00:00

«Երեխուս երկու ժամ տանջեցին ու սպանեցին». 5-ամյա աղջնակի մահվան համար ծնողները մեղադրում են Եղեգնաձորի հիվանդանոցի բուժանձնակազմին

01:46, 15 մայիս 2018 Առողջություն

Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր գյուղի բնակիչ Միլենա Հովհաննիսյանը չհասցրեց բոլորել իր հինգ ամյակը, գրում է Aravot.am-ը: Ծնունդից մոտ մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 7-ին, իրենց տան բակում չհասունացած սալորը կոկորդում մնալու պատճառով մահացավ: Փոքրիկ Միլենայի ծնողները մեղադրում են Եղեգնաձորի հիվանդանոցի բուժանձնակազմին՝ իրենց երեխային «սպանելու» համար: Երեխայի մայրը՝ Լիլիթ Հովհաննիսյանն, աղբյուրին պատմել է, որ երեխային խեղդվելիս տեսնելուց անմիջապես հետո շտապ օգնություն են կանչել. «Շտապ օգնությունը ժամանել է շատ ուշ՝ առանց բժշկի, միայն վարորդն էր ու մի բուժքույր՝ քաղաքացիական հագուստով, առանց բժշկական սարքավորումների, օգնություն չեն կարողացել ցույց տալ, երեխային տարան Եղեգնաձորի հիվանդանոց: Երեկոյան 8-ի շրջակայքում հասանք հիվանդանոց ոչ մի բժիշկ չկար, մի քույր մոտեցավ, ասաց՝ երեխային պետք է շտապ վիրահատեն, բայց ոչ մի վիրահատություն, օգնություն ցույց չտվեցին: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր