00:00:00

Պուտինը հայտնել է ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի անցկացման վայրն ու ժամկետները

00:58, 15 մայիս 2018 Տնտեսություն

Եվրասիական տնտեսական միության հաջորդ գագաթնաժողովը կկայանա 2018թ. նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին Սանկտ-Պետերբուրգում: Ինչպես հաղորդում է ՏԱՍ գործակալությունը, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մենք պայմանավորվել ենք, որ դա կլինի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին Սանկտ-Պետերբուրգում: Բոլորին հրավիրում ենք»,- ասել է Պուտինը պատասխանելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի խնդրանքին՝ ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի ժամկետների և վայրի մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր