00:00:00

Փորձագետն իր աջակցությունն է հայտնել

23:28, 14 մայիս 2018 Առողջություն

Հայաստանում Ասիական զարգացման բանկի փորձագետ Հիդդո Հյուիթզինգին այսօր հյուրընկալել է ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը: Մանրամասնելով այցի նպատակը` փորձագետն իր աջակցությունն է հայտնել ՀՀ առողջապահության նախարարության մարդկային ռեսուրսների պլանավորման և ծառայությունների արդյունավետ իրականացման նախաձեռնություններին։ Խորհրդատվության շրջանակներում Հայաստան կատարած առաջին այցի ընթացքում նախատեսվում է ներկայացնել ամբուլատոր և հիվանդանոցային ծառայությունների մարդկային ռեսուրսների ու հաստատությունների կարողությունների պլանավորման ուսումնասիրության աշխատանքային քայլեր, քննարկել ապագա ծրագրերը և առաջարկությունները: Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել Հայաստանում Ասիական զարգացման բանկի դերն առողջապահության համակարգի հետագա զարգացման և փոխհամագործակցության գործընթացում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր