00:00:00

Նոր որոշում. աշխատանքներ կիրականացվեն 11 դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ուղղությամբ

22:44, 27 հունվար 2022

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 27-ի նիստում ընդունել է որոշում՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում նոր դպրոցական շենքերի կառուցման համար ներկայումս առկա շենքերի շինությունների քանդման գործընթացն իրականացնելու անհրաժեշտությամբ։ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացման փուլում գտնվող ծրագրի շրջանակում առաջնահերթ կարգով կառուցվում և վերակառուցվում են սեյսմիկ տեսանկյունից առավել խոցելի հանրակրթական դպրոցական շենքերը։ Ներկայումս նախատեսվում է աշխատանքներ իրականացնել թվով 11 դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ուղղությամբ։ Ըստ փորձագիտական եզրակացությունների անհրաժեշտ է, որպեսզի առկա շենքերի տեղը կառուցվեն նոր, ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխան և 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դիմակայուն դպրոցական շենքեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր