«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստա՞ն, թե՞ Թուրքիա» դիլեմայի առաջ կանգնած եւ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP31 համաժողովին մասնակցելու համար Թուրքիա մեկնելու օգտին ընտրություն կատարած Նիկոլ Վովաեւիչին երեկ Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել․ օդանավակայանում նրան դիմավորել է Թուրքիայի մշակույթի նախարարի տեղակալ Սերդար Չամը:
Հոկտեմբերին Երեւանում անցկացված ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովին Թուրքիան ներկայացնում էր գյուղատնտեսության նախարարը։ Էրդողանն ու արտգործնախարար Հաքան Ֆիդանը Հայաստան չէին ժամանել, Փաշինյանն իր պետության իմիջը բարձր պահելու համար, փոխանակ համարժեք վերաբերմունքի արժանացներ թուրքերին, ճիշտ հակառակը՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը ցուցադրաբար բոյկոտեց ու մեկնեց Թուրքիա։
Ռեջեփ Էրդողանի հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ էլ ներկա է գտնվել Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալըննը։