«Հրապարակ» թերթը գրում է. Իշխող թիմում կարծում են, որ ամեն ինչ պետք է անել, որ ընդդիմությունը կողմ քվեարկի սահմանադրության նախագծին, որպեսզի ստիպված չլինեն արտահերթ ընտրությունների գնալ, այլ՝ հանրաքվե նշանակեն։ Մեր աղբյուրի խոսքով, այդ նպատակին հասնելու համար իշխանությունը պատրաստ է ընդունել դատաիրավական եւ մյուս ոլորտները բարեփոխելու ընդդիմության առաջարկները, միայն թե պակասող ձայները տան՝ գնան հանրաքվեի: Բանն այն է, որ ՔՊ-ում կարծում են, որ հանրությունը խիստ անտարբեր է նոր սահմանադրության նկատմամբ, եւ բավական է հանրաքվեն նշանակվի` իրենք «այո»-ն կստանան, անգամ եթե ընդդիմությունը մեջտեղից ճղվի եւ «ոչ» քարոզի կամ փորձի մոբիլիզացնել ժողովրդին, որ բոյկոտեն ու տապալեն հանրաքվեն։