00:00:00

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի. «Հրապարակ»

09:17, 12 նոյեմբեր 2026 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է.

«Այսօր խորհրդարանը կառավարության առաջարկով արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն է։ Թե ինչով է հրատապ այս նախագծի ընդունումն արտահերթով՝ հաշվի առնելով այն, որ հաջորդ շաբաթ հերթական նիստն է գումարվելու, դժվար է ասել:

Ասում են՝ այն ԹՐԻՓՓ-ն արժեւորելու նպատակ է հետապնդում։ Բանն այն է, որ առաջարկվող նախագիծը վերաբերում է ԹՐԻՓՓ-ին, ավելի ճիշտ՝ Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված ընկերությունների նկատմամբ օրենքի որոշ դրույթների կիրառման առանձնահատկություններ սահմանելուն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր