00:00:00

ՊԵԿ նախագահն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

19:58, 27 հունվար 2022

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունվարի 26-ին հյուրընկալել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Կողմերն ընդգծել են, որ Պետական եկամուտների կոմիտեի և ՄԱԶԾ համագործակցությունն ունի երկար տարիների փորձ և ՀՀ ՊԵԿ-ը մշտապես բարձր է գնահատել այդ համագործակցությունը, որն արտահայտվում է ՄԱԶԾ կողմից տարբեր ծրագրերի շրջանակներում ցուցաբերած աջակցությամբ, մասնավորապես, Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի իրականացմամբ, Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթի մշակման հարցում։
Ռուստամ Բադասյանը մշտական ներկայացուցչին ներկայացրել է ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը` կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև նոր որակի մաքսային ծառայողների վերապատրաստման և նրանց ընտրության նոր չափանիշների մշակման տեսլականը:
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր պատրաստակամությունն է հայտնել՝ ցուցաբերելու գործուն աջակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումների իրականացման գործում:                         ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր