00:00:00

Խոշոր ավտովթար Երևանում. ժողինստիտուտի մոտ բախվել են BMW-ն ու Toyota-ն. կա 5 վիրավոր

19:30, 27 հունվար 2022 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 01:40-ի սահմաններում Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում ՝ ժողովրդին հայտնի Ժողինստիտուտի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ,  24-ամյա Վահագն Հովվյանի վարած BMW մակնիշի և 22-ամյա Դավիթ Մկրտչյաի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Toyota-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 25-ամյա Գարիկ Ադամյանը,  26-ամյա Գագիկ Գևորգյանը,  BMW-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 25-ամյա Նարեկ Թումանյանը, 24-ամյա Կարեն Մաղաթյանը տեղափոխվել են թիվ  1 համալսարանական հիվանդանոց, իսկ BMW -ի վարորդ  Վ. Հովվյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են  պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր