00:00:00

Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 մլն 719 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ

14:07, 27 հունվար 2022

Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանին կտրամադրվի 1 միլիոն 719 հազար դոլարի չափով դրամաշնորհ։ Կառավարությունը հավանություն տվեց համապատասխան համաձայնագրի ստորագրմանը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ծրագրի նպատակը հասարակական նշանակության շենքերում էներգախնայողության մակարդակի բարձրացումն է: «Ծրագիրը միտված է 5-6 ուղղություններով աշխատանքներ իրականացնելուն։ Ծրագրով նախատեսվում է մոտ 20 շենքում էներգախնայողության մակարդակի աճի մոտ 50 տոկոսով ծրագրեր իրականացնել, որը կբերի էներգիայի 50 տոկոսի խնայողության»,- նշեց նախարարը: Նա նշեց, որ ծրագիրն արդեն մեկ փուլով իրականացվել է, և բավական լավ արդյունքներ են գրանցվել։ Նախարարը տեղեկացրեց, որ ծրագրի իրականացման ժամկետը երկու տարի է, սակայն եթե չկարողանան այդ ժամանակահատվածում ավարտել, ապա ժամկետն ավելացնելու հնարավորություն կա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր