00:00:00

0 °C Երևան

Պրոգրեսիվ աճի շրջանում ենք. հիվանդների միայն 5-6 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման. Ավանեսյան

17:54, 27 հունվար 2022 Հասարակություն Դիտումներ՝ 62

Այս շաբաթ մենք պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին։ Նա հայտնեց, որ հիվանդացածների միայն 5-6 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման, ինչը միակ ուրախալի լուրն է, եւ դա պայմանավորված է պատվաստվածների ընդգրկվածների քանակով: «Ունենք մահճակալների ծավալման պլանը, այս պահին դեռ այն ամբողջովին չենք գործարկել, ներկայում 6 բժշկական կենտրոն է ընդգրկված կորոնավիրուսի բուժման մեջ»,- ասաց նա։ Անահիտ Ավանեսյանը նշեց նաև, որ պատվաստումները ևս ակտիվ շարունակվում են։ «Մեր քաղաքացիների 45,3 տոկոսը ստացել է առաջին դեղաչափը, երկրորդ դեղաչափը 37 տոկոսն  է ստացել, և նկատվում է պատվաստումների թվի աճ»,- ասաց նա։ Նախարարը վստահեցրեց՝ պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են հիմնականում ասիմպտոմ կամ սիմպտոմները թեթև են ու հարբուխի նշաններ են: Ավանեսյանն ասաց, որ Հայաստանն ապահովված է պատվաստանյութերի բավարար պաշարով. կան բոլոր տեսակի պատվաստանյութերը, իսկ Pfizer-ն առաջիկայում կլինի Հայաստանում: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվում են հիմնականում 35-ից 60 տարեկանները, 65-ից բարձր քաղաքացիների պատվաստումները 18-19 տոկոս են կազմում, ինչը մտահոգիչ է, քանի որ նրանք են գտնվում ռիսկի խմբում: Անահիտ Ավանեսյանը հայտնեց նաև, որ պատվաստումներ թվի աճ է նկատվում նաև մինչև 18 տարեկանների շրջանում. 12-ից 17 տարեկանների շրջանում արդեն պատվաստվել է 1675 հոգի, որոնք ստացել են առաջին դեղաչափը, իսկ 2-րդ դեղաչափը ստացել է 1000 հոգի: Պատվաստումներ ակտիվ իրականացվում են Վայոց ձորի, Արարատի մարզում. ակտիվ է նաև Երևանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր