00:00:00

Անսպասելի կորցրի գիտակցությունս. Եվրատեսիլում հաղթած Մալենան վիրահատության է ենթարկվել

17:17, 27 հունվար 2022

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող 14-ամյա Մալենան իր ինստագրամյան էջի սթորի բաժնում՝ հայտնել է, որ վիրահատվել է: Հրապարակմանը կից Մալենան գրել է. «Երկու օր առաջ անսպասելի կորցրի գիտակցությունս, եւ մենք շտապօգնություն զանգեցինք։ Նրանք ինձ հիվանդանոց տեղափոխեցին, եւ ես վիրահատության ենթարկվեցի, բայց հիմա արդեն լավ եմ»: Մալենայի մայրը՝ դերասանուհի Աննա Մանուչարյանը, ևս հրապարակում է արել՝ նշելով, որ դուստրն արդեն լավ է. «Անհանգստացող բոլոր մարդկանց նամակները կարդում եմ։ Մալենան լավ է արդեն, շնորհակալ ենք էդքան լավ խոսքերի համար։ Էստեղ էլ բոլորը յուրահատուկ ուշադիր են իր հանդեպ»,- գրել է Մալենայի մայրիկը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր