00:00:00

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2556 նոր դեպք. արձանագրվել է 3 մահ

15:18, 27 հունվար 2022

Հունվարի 27-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2556 նոր դեպք: Կատարվել է 7407 թեստավորում, առողջացել՝ 264 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 վարակակիր։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 358 218 դեպք, որոնցից 334 960-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 13 697 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8035 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1526 է. արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Նախորդ մեկ օրվա ընթացքում մահացել է 3 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 700 366 թեստավորում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր