00:00:00

Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է ներկայացրել

20:03, 14 մայիս 2018

    «Հարգելի հայրենակիցներ, Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը համարում եմ համալսարանի ռեկտորի նոր ընտրությունների կազմակերպումը։ Հաշվի առնելով այս հանգամանքը' միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Շիրակի պետական համալսարանի կառավարման նոր խորհուրդ ձևավորելու նպատակով' համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացնում նաև ես»,- «Ֆեյսբուք»-ում գրել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը Հիշեցնենք,  որ օրեր առաջ ՇՊՀ-ի դիմաց ուսանողների բողոքի ցույցի ժամանակ կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը կոչ էր արել Ֆելիքս Ցոլակյանին՝ կանգնել ուսանողների կողքին. «Ֆելիքս Ցոլակյանը պետք է գա, հրավիրի կառավարման խորհուրդ և ցույց տա, որ ինքը ժողովրդավար կառավարման հենասյունն է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր