00:00:00

«Ժողովուրդ». Սուրեն Պապիկյանի հարսանիքից հետո կորոնավիրուսի նոր ալիք է

13:17, 27 հունվար 2022 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ բոլորի ուշադրությունը գրաված հարսանիքը որոշ պաշտոնյաների առողջության վրա թանկ է նստել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փարավոնյան հարսանիքի ժամանակ է հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով վարակվել։ Covid-ով վարակվել է նաեւ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ու նրա հետ մեկտեղ էլի որոշ պատգամավորներ։ Սա թերեւս վկայումն է այն բանի մասին, որ առանց համաճարակային կանոնների խիստ պահմանման, այն էլ՝ փակ տարածքներում, նմանատիպ մեծամասշտաբ միջոցառումներ չպետք է անցկացվեն։ Ու կառավարությունը՝ ի դեմս պատասխանատու գերատեսչության՝ Առողջապահության նախարարության, փաստորեն, չի կարողանում այնպիսի մեխանիզմներ մշակել ու պարտադրել ռեստորաններին, որ այնտեղ ուրախանալ հնարավոր լինի, այնուհետ այդ ուրախությունից հնարավորինս առողջ տուն վերադառնալ։ Նկատենք` չնայած պնդումներին, որ ստուգվել են բոլորի պատվաստումների կամ թեստի առկայությունը՝ դա չի պաշտպանել կորոնավիրուսի տարածումից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր