00:00:00

Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում. Isuzu-ն, մոտ 100 մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցը մահացել է, կան վիրավորներ

02:34, 27 հունվար 2022 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 45-ամյա Գրիգոր Ա-ն իր վարած Isuzu մակնիշի ավտոմեքենայով Այգեպար-Մովսես ավտոճանապարհի 2-րդ կմ-ում՝ գերեզմանոցի հարակից տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվել ձորը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ, 34-ամյա Կարեն Շ-ն, 25-ամյա Հարություն Պ-ն, վարորդ Գրիգոր Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն, իսկ ուղևորներից Տավուշի մարզի բնակիչ, 31-ամյա Վահագն Շ-ն «Բերդ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտակամ հաշվարկ։ Վիրավորներին մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները, և օպերատիվ են գործել Բերդի բժշկական կենտրոնի բժիշկները։ Ժամանել են նաև ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մայիլյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Բերդի բաժնում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր