00:00:00

Երբ հանրությանը երևալու խնդիր կա․ Որ օրերին է Փաշինյանը վարակվում կորոնավիրուսով

22:04, 26 հունվար 2022

Հայաստանի կառավարությունն այսօր տեղեկացրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Տարածած հաղորդագրության համաձայն Նիկոլ Փաշինյանը թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել։ Փաշինյանը ախտանիշներ չունի, բայց մեկուսացել է։ Սա առաջին անգամը չէ, որ Նիկոլ Փաշինյանը վարակվում է կորոնավիրուսով, չնայած, որ հայտարարել  է իր պատվաստված լինելու հանգամանքի մասին։ Իհարկե առողջապահության ոլորտի մասնագետները չեն բացառել, որ պատվաստված քաղաքացիները ևս կարող են վարակվել Քովիդով։ Բայց զարմանալի զուգադիպությամբ Նիկոլ Փաշինյանը վարակվում է կորոնավիրուսով հենց այն ժամանակ, երբ որպես պետության ղեկավար պետք է մասսայական միջոցառումների մասնակցի։ Ինչպես հայտնի է հունվարի 28-ին նշվելու է Հայոց բանակի կազմավորման 30 ամյակը։ Այդ օրը երկրի բարձաստիճան պաշտոնյաներն այցելում են «Եռանբլուր» զինվորական պանթեոն։ Բնականաբար զոհված զինծառայողների հարազատները ևս այդ օրը «Եռաբլուրում» են լինելու։ Տասնյակ քաղաքացիներ ու լրագրողներ ևս, հետևաբար ժողովրդի «սիրելի» վարչապետը հայտնվելու էր հանրության մեջ։ Փաշինյանը հստակ գիտի, որ «Եռաբլուր» այցը չի կարող անաղմուկ անցնել և հնարավոր է հնչեն արտահայտություններ, որոնք մեղմ ասած իրեն դուր չեն գա, հետեւաբար քովիդով վարակվելն այս պահին ամենահարմար լուծումն էր։ 2021 թվականի ապրիլի 2-ին էլ էր Նիկոլ Փաշինյանը «ինքնամեկուսացել»։ Այդ ժամանակ նրա մոտ կորոնավիուս չէր հայտնաբերվել, այլ ապրիլի 7-ին պետք է մեկներ Մոսկվա։ Բայց մինչ այդ էլ հանրությանը երևալու խնդիր կար։ Ապրիլի 4-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում էր «Զատիկ»,  կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը և ավանդույթի համաձայն բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ ու դարձյալ երկրի հոգևոր ու աշխարհիկ առաջնորդները մասնակցում են պատարագին։ Եվ, ինչպես արդեն նշեցինք սա Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը չէր։ 2020 թվականի հունիսի 1-ին, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ինքն ու ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով, բայց ի տարբերություն մյուս քաղաքացիների, որոնք բուժման երկարատև կուրս են ացնում, Փաշինյանի մոտ չորրորդ օրն արդեն քովիդը բուժվել էր։ Չի բացառվում, որ այս անգամ էլ գործադիրի ղեկավարն արագ առողջանա, հատկապես, որ հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների։ Օրինակ հունվարի 29-ին Նիկոլ Փաշինյանը կարող է լիարժեք առողջ լինել։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր