00:00:00

Ընդդիմությունը նախագահի պաշտոնում թեկնածու չի առաջադրի

20:40, 26 հունվար 2022

Խորհրդարանական ընդդիմությունը նախագահի պաշտոնում թեկնածու չի առաջադրի։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշիքները որոշում են կայացրել անմասն մնալ այս գործընթացից։ Ընդդիմությունը գիտի ում թեկնածությունն էլ առաջադրի, խորհրդարանական մեծամասնությունը չի քվեարկելու նրա օգտին, հետեւաբար անիմաստ են համարում մասնակցել գործընթացին։ Մենք տեղեկություններ ունենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նոր նախագահի հարցի քննարկմանը մասնակցեկու են, սակայն դեմ են քվեարկելու իշխանական թեկնածուի օգտին։ Ավելի վաղ «Հայաստան» դաշինքից չէին բացառել, որ կառաջադրեն նախագահի թեկնածու, որից հետո մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ընդդիմության նախագահի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, սակայն «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը հերքել էր այդ լուրերը։ Նշենք նաև, որ մամուլի հրապարակումների համաձայն ՔՊ-ն նախագահի պաշտոնում առաջադրելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, սակայն մեր տեղեկություններով այս որոշումը վերջնական չէ և չի բացառվում, որ վերջում այլ անուն հայտարարվի։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր