00:00:00

Արմեն Սարգսյանը Նիկոլի հետ գնացել է հրեշավոր քայլի․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)

20:00, 26 հունվար 2022

«Այս ամենը խոսում է նրա մասին, որ ԱԺ-ում ոչ խրախուսվում է բանավեճը, ոչ խրախուսվում է բովանդակային քննարկումը։ Ընդամենը պետք է քննարկվեր ընդդիմության կոմից առաջադրված ՀՌՀ թեկնածուն, որի բովանդակային քննարկումը իրենք երեք-չորս օր է  վերածել են անձին վիրավորելու, Նիկոլ Փաշինյանի ցանկությունները բավարարելուն։ Մի քանի օր է հերթափոխով ՔՊ-ակաները գալիս են նիստերի դահլիճ ցույց տալու համար սեփական անբովանդակությունը»։ Այս մասին, հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն, անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին։ Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստի ընթացքում միմյանց հետ վիճեցին և իրար վիրավորեցին Ռուբիկ Հակոբյանն ու ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Այս ամենը՝ ըստ Մկրտչյանի խոսում է այն մասին, որ օրվա իշխանությանը ինստիտուցիոնալ քննարկումներ պետք չեն, իրենք ԱԺ են եկել ընդամենը Փաշինյանի համար «ուսապարկ» աշխատելու։ https://www.youtube.com/watch?v=qcpxOkZCDbI

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր