00:00:00

Խնդրում եմ այլեւս դադարեցնել փողոցներ փակելու միջոցով հարցերի հնչեցումը. Նախարար

19:41, 14 մայիս 2018

Տարբեր մարդկանց անուններ են հնչում, թե իբր այդ մարդիկ պատրաստվում են շարժման կողմից նշանակվել մարզպետներ: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ հիշեցնելով, որ ըստ ՀՀ Սահմանադրության, մարզպետներին նշանակում է կառավարությունը՝ վարչապետի առաջարկությամբ: «Ինչպես մյուս նշանակումները, վստահ եղել, որ ՀՀ վարչապետը կկատարի ճիշտ ընտրություն եւ դուք կունենանք այնպիսի պաշտոնյաներ, որոնք ամենայն պատասխանատվությամբ կկրեն իրենց ուսերին դրված բեռը: Այն խնդիրները, որ փորձում են առաջացնել, իրականության հետ կապ չունեն: Չեմ ուզում անդրադառնալ, թե ինչ անձերի շուրջ կան խոսակցություններ»,-ասաց նա: Պապիկյանը նշել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում տարբեր քաղաքացիներ շարժման անունից հանդես գալով գնում են գյուղապետարաններ եւ պահանջում նրանց հրաժարականը. «Ես ի պաշտոն, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ շարժման օրակարգում այդպիսի քայլեր չկան: Բոլոր նրանք, որոնք առանց մեզ հետ համաձայնեցնելու կատարել են նման քայլեր, հորդորում եմ դադարեցնել ստահոդ տեղեկությունների տարածումը»: Նախարարն անդրադարձավ նաեւ գյուղացիներից կաթի մթերման գների նվազեցման դեմ բողոքի ակցիաներին, երբ գյուղացիենրը փակում են ճանապարհներ: «Երեկ եւ առաջին օրը առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մոտ ունեցանք խորհրդակցություններ՝ կաթի գնի հետ կապված: Արժանին պիտի մաւոտցենք այն տնտեսվարողներին, որոնք լսելով փոխվարչապետի հորդորը, գնացին զիջման եւ հայտարարեցին, որ կաթի գինը կմնա նույնը: Խնդրում եմ այլեւս դադարեցնել փողոցների փակման միջոցով նմանատիպ հարցերի հնչեցումը, որովհետեւ այս կառավարությունը այլեւս հասանելի է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Շուտով կունենանք նաեւ մարզպետներ եւ խնդրանքս է՝ դիմել մեզ եւ խնդրի կարգավորումը օրինական ճանապարհով տեղի կունենա: մենք ձեր բոլոր խնդիրներին կփորձենք հնարովինս օպտիմալ ձեւով լուծում գտնել: https://www.facebook.com/suren.papikyan.7/videos/2159863710721017/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր