00:00:00

ԱԱԾ-ն որոշում է կայացրել «անպիտան հրթիռների» քրգործով. ուշագրավ զարգացումներ․ «Ժողովուրդ»

13:49, 26 հունվար 2022 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկություններով՝ անպիտան հրթիռներ գնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով ուշագրավ զարգացումներ են սպասվում: Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով եւ այն ուղարկել է դատարան։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն որոշել է վերոնշյալ պաշտոնատար անձանց մասով գործն անջատել եւ դատարան ուղարկել, իսկ, ահա, բուն Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը ԱԱԾ-ում շարունակվում է։ Ստացվում է` քրեական գործով ուշագրավ զարգացումներ ու կալանավորումներ դեռ կլինեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր