00:00:00

Փետրվարի 7-ից բոլոր ԱՊՊԱ-ները թանկանալու են 3 հազար դրամով

00:06, 26 հունվար 2022

Հաջորդ ամսից բոլոր տեսակի մեքենաների ԱՊՊԱ պայմանագրերի արժեքները բարձրանալու են։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ փետրվարի 7-ից բոլոր ԱՊՊԱ արժեքներն ավելանում են 3 հազար դրամով։ Նոր գրանցված մեքենաների դեպքում, եթե առաջին մեքենան է եւ պատմություն չունի, այդ դեպքում ապահովագրության արժեքը կլինի 41 հազար դրամ, անկախ մեքենայի տեսակից եւ ձիաուժից։ Մեզ հայտնի դարձավ, որ մարտի 1-ից ռիսկերի տոկոսներն ավելանում են։ ԲՄ դասերը բարձրանում են հետեւյալ աստիճանով, կախված փոխհատուցվող գումարի չափից՝ 3-րդ դաս-մինչեւ 100.000 դրամ 4-րդ դաս- 100 հազարից մինչեւ 200 հազար, իսկ ահխ 5-րդ դասի չափը՝ 200 հազարից, մինչեւ կես մլն դրամ։ Մենք տեղեկացանք, որ գնային փոփոխությունը վերաբերում է բոլոր ապահովագրական ընկերություններին Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր