00:00:00

Շղթայական ավտովթար Երևանում․ «Նիվա»-ի մեջ 8 հոգի է եղել (լուսանկարներ)

19:27, 25 հունվար 2022 Պատահարներ

Քիչ առաջ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Իսակովի պողոտայում։ Միմիանց են բախվել միանգամից չորս մեքենա։ Ականատեսներից մեկը Irakanum.am-ին փոխանցեց, որ մինչ ճանապարհային ոստիկանների դեպքի վայր ժամանելը, վթարված մեքենաների ուղևորներին օգնություն են ցույց տվել ճանապարհով անցնող վարորդները։ Կան տեղեկություններ, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայում միանգամից ութ հոգի է եղել։ Նախնական տեղեկություններով տուժածներ չկան։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ՃՈ աշխատակիցները։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր