Ըստ օրենքի, ՄԻՊ-ն ընտրվում է պատգամավորների թվի առնվազն երեք հինգերորդ ձայներով։
Ցանկացած իրական ժողովրդավարական երկրում, անհնար է, որ իշխող ուժը պառլամենտում ունենա այդքան ձայն։ ՄԻՊ-ի ընտրության եվրոպական չափանիշներով, ՄԻՊ-ի թեկնածուն պետք է լինի , համարյա կոնսեսուսային՝ իշխանության և ընդդիմության համար, որպես ՄԻՊ անկախության հավելյալ երաշխիք։ Եվրոպական որոշ երկրներում, հաշվի է առնվում նաև պառլամենտից դուրս՝ հասարակության կարծիքը, ՄԻՊ թեկնածու առաջադրելիս։ Այլ իրավիճակ է «ժողովրդավարական» Հայաստանում։ 2021թ․ «ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների» արդյունքում, իշխող ուժն ունի բավարար ձայներ, իր թեկնածուին նշանակելու համար։ ԱԺ-ում, ՄԻՊ թեկնածուին ընդդիմադիրները որոշել էին նեղը գցել իրենց հարցերով, օրինակ․ «Կա՞ն Հայաստանում քաղբանտարկյալներ»։
Թե՞, մտածում էիք, որ համաձայնվել է, բայց նաև որոշել ԱԺ-ում անկեղծ պատասխաններ տալ, դրանով իսկ հրաժարվել պաշտոնից։
Ի վերջո, եթե ՄԻՊ թեկնածուն ունենար մասնագիտական և մարդկային արժանապատվություն և համարեր, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ վաղուց պետք է համապատասխան հայտարարություն աներ և հրաժարական տար ԱՆ փոխնարարարի պաշտոնից։
Այնպես որ, թե նորանշանակ ՄԻՊ-ը որքան և ինչպես կաշխատի, կորոշի բռնապետիկը, ինչպես բոլոր նախարար-պատգամավորները։
Արձանագրենք, որ Հայաստանում մահացավ վերջին անկախ պետական կառույցը»։
Լավ, հարգելի ընդդիմադիրներ, իսկ դուք ի՞նչ պատասխան էիք ակնկալում։ Պա՞րզ չէ, որ ՄԻՊ թեկնածուն, մինչև թեկնածու դառնալը հավատարմության երդում է տվել բռնապետիկին։