00:00:00

Ներողություն պետք է խնդրել ոչ թե մեկ մարդուց, այլ բոլոր հայերից․ Վարուժան Գեղամյան

09:25, 23 մարտ 2026 Բլոգ

«Նորմալ` իրական ժողովրդավարական պետությունում քաղաքական գործչի ներողությունը ենթադրում է ոչ թե գրառումներ ու լայվեր, այլ միայն մեկ բան` հրաժարական ու քաղաքական գործունեության դադարեցում: Դա չկա, ուրեմն ներողությունը չունի քաղաքական արժեք»,-նշում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ արցախցի կնոջից ներողություն խնդրելուն ու դրան նախորդած դեպքին։

Նա ընդգծում է՝  ներողություն պետք է խնդրել ոչ թե մեկ մարդուց, այլ բոլոր հայերից իրենց երազանքն ու նվիրական հայրենիքը` Արցախը հանձնելու ու, որ ավելի վատ է, շարունակաբար այն ուրանալու համար:

«Իսկ ուրացումը նույնիսկ ներողության մեջ է: Դրա վառ ապացույցներից է, որ նույնիսկ «Արցախ» բառը դե-ֆակտո կառավարող խմբավորումը չի օգտագործում արդեն մի քանի տարի է: Իսկ պատահաբար «Արցախ» ասելու համար ներողություն խնդրում, բայց ոչ մեզանից»,-նշում է ԳԵղամյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր