00:00:00

Այսօր ուղղակիորեն վերստին մերկացրել եք չարիքին. Բագրատ Սրբազանը՝ Արմինե Մոսիյանին

21:21, 22 մարտ 2026 Բլոգ

Բագրատ Սրբազանի նամակը` Արմինե Մոսիյանին կալանավայրից։

«Ամբողջ սրտով և սիրով իմ զորակցությունը, օրհնությունը, գնահատանքը և շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, որ արցախյան ուղղամտությանն ու համարձակությանը հատուկ, այսօր ուղղակիորեն վերստին մերկացրել եք չարիքին և իր էությունը:

 

Աստծո կամոք թե' Ձեր զավակը, և թե' մենք բոլորս կվերադառնանք Արցախ` մեր հարազատ և անկրկնելի Տուն-Հայրենիքը:

Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը:

Բյուր օրհնություն Ձեզ, իմ հրաշալի Արցախահամ, Արցախաբույր, Արցախացած քույր:

Չե'մ մոռանալու հանուն Քեզ, Հայաստան,

Չե'մ ներելու հանուն Քեզ, Արցախ...

Հաղթանակն այլընտրանք չունի...

Սիրով և աղոթքով`

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան»։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տվել և գոռգոռացել 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր