00:00:00

Ո՞ւմ է առաջադրելու իշխանությունը նախագահի պաշտոնում․ Փաշինյանի պատասխանը

20:26, 24 հունվար 2022

«Ես հրաժարականից ժամեր առաջ եմ իմացել հրաժարականի մասին, մեր քաղաքական թիմն ավելի ուշ է իմացել։ Մենք նախկինում այդ թեմայով քննարկում չենք ունեցել, իսկ հիմա պետք է լրջորեն քննարկենք։ Որոշումներ կայացնելիս պետք է առաջնորդվենք վերջին 4 տարվա պատմության փորձով»։  Այս մասին օնլյան ասուլիսի ժանանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ո՞ւմ է առաջադրելու ՔՊ-ն նախագահի պաշտոնում։ «Այո, ՔՊ խմբակցությունն է ընտրելու ՀՀ նախագահ։ Ես կարող եմ իմ եզրակացությունն ասել՝ կարծում եմ, որ մենք պետք է գնանք այնպիսի լուծումների, որ ՀՀ նախագահի, կառավարության ու խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն։ Առավել ևս հիմա, երբ մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ։ Պետք է լինի այպիսի իրավիճակ, որ խորհրդարանը, կառավարությունն ու նախագահը կապված զգան իրենց միասնական պատասխանատվությամբ»,- ասաց նա։ Փաշինյանի խոսքերով, քաղաքական ներդաշնակության հարցը շատ կարևոր է լուծել, դրա սակավության պատճառով շատ լուրջ մարտահրավերներ են եղել, որոնց խորությունը գուցե և չի արձանագրվել․ «Մասնավորապես ԳՇ  հայտնի հայտարարության համատեքստում․․․ այստեղ իշխանության, կառավարության խնդիր չէր։ Իմ գնահատականն այն է, որ մենք պետականության կորստի եզրին էինք գտնվում այդ ժամանակ։ Մեր պետական, ազգային անվտանգության առումով շատ կարևոր է, որ մենք այդպիսի իրավիճակների այլևս չառերեսվենք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր